Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Նյարդաբանություն

Սնունդ ուղեղի համար

Սնունդ ուղեղի համար

Կենսաբանները պնդում են, որ մարդը մահանում է, որովհետև... մտածում է: Սոցիոլոգները, ընդհակառակը. որքան մարդը շատ է մտածում և ծանրաբեռնում է իր ուղեղը, այնքան երկար և պայծառ է ապրում :

 

Իսկ անգլիացի հայտնի գերոնտոլոգ Ջուստին Գլասսը իր ուղղումն է մտցնում. «Մարդը մահանում է, որովհետև վատ է մտածում»: Եվ վերծանում է. «Հարկավոր է արդյունավետ և լավատեսորեն մտածել. ցանկացած իրավիճակից փնտրել և ելք գտնել, բարդ իրավիճակում խուճապի չմատնվել»:


Ո՞վ է իրավացի: Եվ ի՞նչ է հարկավոր ձեռնարկել, որպիսի օվտագործվի ուղեղի անսահման հնարավորությունները: Եվ ի՞նչ կարող է մարդն ինքն անել, որպեսզի իր մտածողական տուփից մաքսիմալ օգուտ քաղի: Կարելի՞ Է արդյոք խթանել ուղեղի աշխատանքը: Ինչպե՞ս և ո՞նց  սնուցել մտացող օրգանը, որպեսզի իրականացնի բնական ունակությունները: Խորհուրդներ են տալիս գիտնականները, հոգեբան-թերապևտները, սննդաբանները:

Թույլ մի տուր քեզ՝ ծուլանալ:


Ուղեղը չպետք է ծուլանա: Գիտականորեն ապացուցված է, որ եթե մարդը կյանքի ընթացքում սովոր է ուղեղը հագեցնել տեղեկատվական սննդով, նա ո՛չ միայն երկար է ապրում, այլև մտածում է տրամաբանորեն, ունենում է լավ հիշողություն, հայտնում է NEBOLET-ը:


Գիտնականներն ու մասնագետները համոզված են, որ մարդկային ուղեղին ավելի շատ հարկավոր է ո՛չ միայն տեղեկատվություն, այլ նաև մշտական ֆիզիոլոգիական սնուցում: Սննդաբանների կարծիքով ուղեղի նորմալ գործունեության համար անհրաժեշտ է նրան մշտապես ապահովվել բավարար քանակի ճարպաթթուներով (կտավատի, բուսական, եգիպտացորենի և զեյթունի ձեթեր, ձվի դեղնուց, ուղեղ, խոզի ճարպ):


Հանքային նյութերից. ֆոսֆորի աղեր (խնձոր, ընկույզ, պնդուկ, ծաղկակաղամբ, ծովախեցգետին, պանիր, միս, ձու, կանաչի), ծծումբ (կաղամբի բոլոր տեսակները, կարտոֆիլ, գազար, հատիկավորներ և բանջարեղենի այլ տեսակներ), պղինձ (կաթ և կաթնամթերք), ցինկ (ցորենի թեփ, ծլած ցորեն), կալցիում (կաթնամթերք, մրգերի և բանջարեղենի մեծ մասը, նրանց կեղևը, թեփ, հատիկավորներ), երկաթի աղեր ( երիկամներ, թոք, ոսպ, ցանկացած չոր միրգ), մագնեզիումի աղեր ( հում դեղնուց, նուշ, հնդկաձավար):


Գլխուղեղի բջիջների ձևավորմանն օգնում են ֆոսֆորը և ֆոսֆորային միացությունները (ցանկացած ձուկ, պանիր, միս, ձու, ընկույզ, խնձոր, ծովախեցգետին, նեխուր): Թթվածնով հագենալու համար անհրաժեշտ է ծծումբ:


Ուղեղին ամենաշատն անհրաժեշտ է վիտամին А, Е և В խմբի վիտամիններ: Վիտամին Е-ն կարգավորում է ուղեղիկի գործունեությունը, ինչպես նաև նպաստում է թթվածնի «տնտեսմանը»:

Օրգանիզմում վիտամին А-ն պետք է ապահովել կարագի, սերուցքի, ձվի դեղնուցի, թոքի, կաթնամթերքի միջոցով, իսկ կարոտինը՝ ծիրանի, գազարի, կաղամբի, կարտոֆիլի, բոլոր դեղին մրգերի, դդմիկի, պոմիդորի, դդումի, աղցանի թերթերի, սպանախի միջոցով:Վիատամին  А -ով հարուստ են նաև ձմերուկը, ծիրանը, սալորը, բանջարեղենի կանաչ մասերը:


Օրգանիզմում վիտամին А-ի պակասն ախտորոշելը բարդ չէ: Եթե մազերը դառնում են թույլ, եղունգները շերտավորվում են, տեսողությունը վատանում է, կորչում է աչքերի փայլը, և կարևորը՝ հիշողությունը թուլանում է, նշանակում է ժամանակն է լրացնել վիտամին  А-ի պակասը:


Իսկ այժմ ուշադրությու՛ն


Վիտամին А-ի ավելցուկը ևս անցանկալի է: Այն պետք է օգտագործել զգուշորեն, որովհետև դրա շատ չափաբաժինը կարող է նույնիսկ քաղցկեղի պատճառ դառնալ: Հղիները հատուկ ուշադրություն պետք է դարձնեն այդ վիտամինի չափաբաժնին, քանի որ այն կարող է արյան մեջ ավելացնել կալցիումի պարունակությունը և վնասել պտղի նորմալ զարգացմանը: Այդ իսկ պատճառով մաքուր տեսքով վիտամին  А չափաքանակից ավելի ինքնուրույն չի կարելի խմել:


Վիտամին С-ն դանդաղեցնում է ծերանալը:
 
Շատ մրգերի և բանջարեղենների մեջ պարունակվող վիտակին С-ն ուղեղի վրա ազդելու ունիվերսալ հատկություն ունի, այն դանդաղեցնում է ծերանալու գործընթացը: Անհրաժեշտ է սննդակարգում մշտապես ընդգրկել կաթնաշոռ, հավի միս, ձկան որոշ տեսակներ. սաղմոն, ձողաձուկ, ծովատառեխ և այլն:

Ընկույզազգի ընտանիքից ուղեղի համար ամենաօգտակարը հունական ընկույզն է:


Ուղեղին անհրաժեշտ է մեծ քանակությանբ թթվածին, որպեսզի սնուցող նյութերը արագորեն հասցնի ամբողջ օրգանիզմին և հյուսվածքներին, այդ թվում նաև՝ ուղեղին: Ծխողները, ինչպես հայտնի է, այդ քիմիական մասնիկի մեծ մասն «այրում են»:


Նիկոտինը՝ սեղմելով ուղեղի անոթները և փոքրացնելով նրանց առաձգանանությունը, դժվարեցնում են արյան ներթափանցումն ուղեղ, վատացնում է սնուցումը, արդյունքում թուլանում է հիշողությունն ու ուշադրությունը: Ալկոհոլը ևս թույն է: Այն հարվածում է գլխուղեղի առողջ բջիջներին և թուլացնում նրանց:


Հետազոտություններն ապացուցում են, որ մարդկային հիշողությունը բարելավվում է մինչև 24-25 տարեկան հասակը, և մինչև 40-45 տարեկանը պահպանվում նույն մակարդակի վրա, 50-ն առանձնանում է  ավելի շատ զգայունությամբ, որից հետո սկսում է աստիճանաբար մարել: Սակայն հանճարեղ Գյոթեն 83 տարեկան հասակում մարդկությանը նվիրեց իր անմահ ստեղծագործությունը՝ «Ֆաուստը», ֆիզիոլոգ Պավլովը մինչև 86 տարեկանն արդյունավետ աշխատել է՝ հարստացնելով գիտությունը, Լև Տոլստոյը պատկառելի հասակում սուր միտք, հիանալի հիշողություն, լավ տեսողություն և լսողություն ուներ, Գալիլեյը իր կարևոր հայտնագործությունն արել է 70 տարեկանում, Դարվինը 62-ում գրել է «Մարդու ծագումը»...

Սկզբնաղբյուր. kazakh-zerno.kz
Թարգմանությունը. mediainform.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Էլեկտրոնեյրոմիոգրաֆիա ԷՆՄԳ. nairimed.com
Էլեկտրոնեյրոմիոգրաֆիա ԷՆՄԳ. nairimed.com

Էլեկտրոնեյրոմիոգրաֆիան (ENMG) նյարդերի, նյարդամկանային հաղորդականոսւթյան և մկանների լիարժեք ֆունկցիանալ աշխատանքի ուսումնասիրման մեթոդ է, որը լայնորեն կիրառվում է...

Ախտորոշում
Գլխի ՄՌՏ հետազոտություն. հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am
Գլխի ՄՌՏ հետազոտություն. հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am

Գլխի ո՞ր հիվանդությունների դեպքում է իրականացվում ՄՌՏ։

ՄՌՏ իրականացվում է գլխի ցանկացած փոփոխությունների դեպքում, եթե այն ոչ ոսկրային բնույթի է...

Ախտորոշում
Գլխուղեղի ցնցում․ նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյան. armeniamedicalcenter.am
Գլխուղեղի ցնցում․ նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյան. armeniamedicalcenter.am

Գլխուղեղի ցնցումը գանգուղեղային վնասվածքի ամենաթեթև ձևն է։ Այն առաջանում է գլխի վնասվածքի ժամանակ։ Վնասվածքից անմիջապես հետո հիվանդը կարճատև կորցնում է գիտակցությունը, այնուհետև առաջանում են...

Էլեկտրոնեյրոմիոգրաֆիա. nairimed.com
Էլեկտրոնեյրոմիոգրաֆիա. nairimed.com

Եթե առկա են մկանների ոչ կամային կծկումներ, վերին և ստորին վերջույթների թուլություն, թմրածություն, մկանային հոգնածություն, մկանային զանգվածի նվազում և վերջույթների հետ կապված այլ գանգատներ...

Ախտորոշում
Իշիաս (նստանյարդի բորբոքում). armeniamedicalcenter.am
Իշիաս (նստանյարդի բորբոքում). armeniamedicalcenter.am

Գոտկատեղում և ոտքերում հիվանդագին զգացողությունների պատճառ է նյարդային վերջույթների ճնշումը: Ճնշումը չի ախտահարում նստաներվը, սակայն կարող է լուրջ բարդություններ առաջացնել...

Նևրինոմա. armeniamedicalcenter.am
Նևրինոմա. armeniamedicalcenter.am

Նևրինոման բարորակ ուռուցք է, որը զարգանում է նյարդային հյուսվածքից: Տեղակայումից և չափերից կախված` այն առաջացնում է տարբեր ախտանշաններ: Կարող է լինել գլխում, ողնաշարում...

Մկանային սպազմ. armeniamedicalcenter.am
Մկանային սպազմ. armeniamedicalcenter.am

Մկանային սպազմը (մկանային ցնցում) մկանների լարվածության արդյունքում նրանց կծկումն է: Սպազմն ակամա է, կարող է լինել օրվա տարբեր ժամերին, ընդունակ է որոշ ժամանակ անշարժացնել մարդուն...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Միասթենիա. armeniamedicalcenter.am
Միասթենիա. armeniamedicalcenter.am

Միասթենիան նյարդաբանական հիվանդություն է, որի ժամանակ դիտվում է մկանային թուլություն, որն առավել արտահայտվում է երեկոյան: Ախտահարվում են մկանային տարբեր խմբեր՝ վերջույթների, իրանի, աչքերի, կոկորդի...

Ինչպես խուսափել կաթվածից. erebunimed.com
Ինչպես խուսափել կաթվածից. erebunimed.com

Ինչպես խուսափել կաթվածից. ամեն ինչ սկսվում է կանխարգելումից: Հայաստանում տարեկան 20 000 մարդ կաթված է ունենում: Ամեն տարի 7000 մարդու կաթվածն ախտորոշվում է առաջին անգամ...

Ողնաշար-ողնուղեղային վնասվածքներ. նյարդավիրաբույժ Կսպոյան Արայիկ. armeniamedicalcenter.am
Ողնաշար-ողնուղեղային վնասվածքներ. նյարդավիրաբույժ Կսպոյան Արայիկ. armeniamedicalcenter.am

Ողնաշար-ողնուղեղային վնասվածքների տեսակները։

Ողնաշար-ողնուղեղային վնասվածքները կարելի է բաժանել երկու խմբի...

Վիրաբուժություն
Վերտեբրոպլաստիկա. նյարդավիրաբույժ Աղասի Կոչկանյան. armeniamedicalcenter.am
Վերտեբրոպլաստիկա. նյարդավիրաբույժ Աղասի Կոչկանյան. armeniamedicalcenter.am

Ինչպե՞ս կբնորոշեք վերտեբրոպլաստիկան


Վերտեբրոպլաստիկան տարբեր ախտաբանական գործընթացների հետևանքով փոփոխված ողի...

Վիրաբուժություն
Ողնաշարի ուռուցքներ․ նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյան. armeniamedicalcenter.am
Ողնաշարի ուռուցքներ․ նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյան. armeniamedicalcenter.am

Ողնաշարի ուռուցքների առանձնահատկությունները


Ողնաշարի ուռուցքները լինում են բարորակ և չարորակ: Կարող են հայտնաբերվել ողնաշարի ցանկացած հատվածում...

Ուռուցքաբանություն
Ինչպես կանխարգելել կաթվածը. erebunimed.com
Ինչպես կանխարգելել կաթվածը. erebunimed.com

Ինչպես նվազեցնել գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի ռիսկը. խորհուրդ է տալիս «Էրեբունի» ԲԿ կաթվածի կենտրոնի նյարդաբան Լինա Զուբալովան...

Բժշկի ընդունարանում
Գանգուղեղային վնասվածքներ. նյարդավիրաբույժ Կսպոյան Արայիկ. armeniamedicalcenter.am
Գանգուղեղային վնասվածքներ. նյարդավիրաբույժ Կսպոյան Արայիկ. armeniamedicalcenter.am

Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը

Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...

Վիրաբուժություն Բժշկի ընդունարանում
Միջողային սկավառակների ճողվածքներ. նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան. armeniamedicalcenter.am
Միջողային սկավառակների ճողվածքներ. նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան. armeniamedicalcenter.am

Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան

Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...

Վիրաբուժություն Բժշկի ընդունարանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ